Կոստա Ռիկայում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից 145 կմ արեւմուտք` զբոսաշրջային թաղամասի հարեւանությամբ, որը տուժել էր նաեւ սեպտեմբերի երկրաշարժից, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Գիտնականները հայտնել են, որ ստորերկրյա ցնցումների արդյունքում ցունամի, ամենայն հավանականությամբ, չի լինի, գրում է «Ռոսբալտը»:

Կոստա Ռիկան տեղակայված է Կենտրոնական Ամերիկայի սեյսմակտիվ գոտում, Կոստա Ռիկայի ափերին սեպտեմբերի 5-ին 7,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ ավերածություններ չէին եղել:

Կոստա Ռիկայում ավերիչ երկրաշարժ տեղի էր ունցել 2009-ի հունվարին` Սան Խոսեից ընդամենը 35 կմ հեռու: Տարերքը նվազագույնը 35 մարդու կյանք էր խլել, տասնյակ մարդիկ անհետ կորել էին: