Թուրքիայում սելավի հեղեղը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Թուրքիայի հյուսիս-արեւմուտքի Կիրիկալե նահանգում զոհվել է երեք անդամից բաղկացած ընտանիքը, այդ թվում անչափահաս երեխա: Մի քանի մարդ վիրավորվել է, տաս մարդ անհետ կորած է համարվում:
Նահանգում անձրեւները չեն դադարում արդեն մի քանի օր շարունակ: Այժմ դեպքի վայրում աշխատում են զինվորները եւ փրկարարները:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նահանգի ներկայացուցիչ Գյունայ Օզթուրքը, մի քանի գյուղ անցել է ջրային հեղեղի տակ: Իշխանությունները հասցրել են տարհանել բնակիչների մեծ մասին:
Ինչպես հայտնում են թուրքական թերթերը, հեղեղվել են տասնյակ տներ, հոսանքատար գծեր, մայրուղիներ: Հարեւան Թեքիրդաղ նահանգում ջրի տակ են հայտնվել գյուղանտնեսական նշանակության մի քանի հարյուր հա տարածքներ: Տեղեկություն է տարածվել անասունների զանգվածային կորստի մասին: Իշխանությունները չեն բացառում, որ ջրի նահանջից հետո կհայտնաբերվեն բոլոր անհետ կորածների մարմինները:



























