Տատիկները նշանակալից դեր են կատարել մարդու էվոլյուցիայի ընթացքում:  Դա ապացուցել են ամերիկացի մարդաբանները, ովքեր ստեղծել էն մաթեմատիկական մոդել, որը իմիտացնում է մարդանման կապիկների ցեղի կյանքը վերջին 60 տարիների ընթացքում:

Կանանց մոտ դաշտանի ավարտից հետո երկար կյանքը  բացատրվում է այպես կոչված «տատիկի հիփոթեզով»: Այս վարկածի համաձայն` տատիկները օգնում են իրենց դստրերին պահել եւ մեծացնել  երեխաներին` այպսիով  բարձրացնելով  պահպանման եւ  իր գեների փոխանցման հետագա  հնարավորությունները:

Proceedings of the Royal Society  ամսագրում լույս տեսած հոդվածում  ասվում է, որ  Յուտա նահանգի համալսարանի մարդաբանների խումբը Քրիսթեն Հոուքսի գլխավորությամբ որոշել են փորձել, թե ինչ կկատարվի մարդանման կապիկների հետ, եթե նրանց  համայնքի մեջ ավելացվի «տատիկների ինստիտուտը»:

 Իրենց մոդելի շրջանակում գիտանակնները  հետեւել են, թե ինչպես է  փոփոխվել  կապիկների երկու խմբի`  սովորական կապիկների եւ «տատիկների» կյանքը սեռական հասունացումից հետո: Սկզբնական շրջանում երկու խմբերի կենդանիների կյանքի միջին տեւողությունը միանման է եղել` 28-29 տարի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոուքսի եւ իր գորընկերների մտահղացմամբ, «տատիկներ» էին դառնում միայն փորձառու եւ ծեր էգերը, որոնց կյանքի  մինիմալ  տեւողությունը կազմում էր 45 տարի, իսկ մաքսիմալը` 75 տարի: Գիտնականները այս մոդելը  վերարտադրել են համակարգչային ծրագրով եւ հետեւել են, թե ինչպես է փոփոխվել երկու խմբերի մեծահասակների կյանքի տեւողությունը  60 տարիների ընթացքում: Ի զարմանս մարդաբանների` անգամ տատիկների փոքր թիվը հիմնավորապես փոխել է ցեղի էվոլյուցիան: Նման ցեղերի մոտ կապիկների կյանքի միջին տեւողությունը  ավելացել է 49 տարով: իսկ սովորական կապիկների խումբը մնացել է նույն մակարդակի վրա:

Այսպիսով, Հոուքսը եւ նրա գործընկերները  ապացուցել են, որ  տատիկի հիփոթեզը արդարացված է անգամ  աբստրակտ մոդելների դեպքում, որտեղ բացակայում են  մարդկային հանրության բնորոշ գծերը` ընտանեկան զույգը, աշխատանքային գործիքը, որսը եւ մեծ ուղեղը: