Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքներին եւ կառավարության ղեկավարին զեկուցել արձանագրված որոշակի բացթողումների մասին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը հանձնարարել է վերլուծել թերի կատարված ծրագրերի պատճառները, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ բացթողումները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ առաջիկայում ներկայացնել 2013 թվականին իրականացվելիք ծրագրերը:




























