Թուրքիան վաղուց պետք է իր ուղին մաքրեր Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ոչ թե արտասահմանյան այս խաղերը խաղար, կարծում է Ուկրաինայի ժողովրդական արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ Լես Տանյուկը:

«Թուրքերը շատ դաժան են վարվում` չճանաչելով սեփական պատմությունը: Չէ որ գրեթե ողջ աշխարհը ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: Իսկ  պաշտոնապես չճանաչած երկրները չեն հերքում այդ փաստը: Ուկրաինան եւս այդ հարցում միշտ  աջակցել է հայերին, բայց` փակ ռեժիմով», - ասել է նա  Analitika.at.uaի հետ հարցազրույցի ընթացքում:

Դերասանը պատմել է, որ 1965թ.` Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի ժամանակ Մոսկվայում խումբ էր ստեղծվել, որում հայտնի եւ ակտիվ շատ  հայեր կային:

«Մենք կազմակերպում էինք մամուլի ասուլիսներ, հրավիրում արեւմտյան թղթակիցների: Նրանց հսկայածավալ տեղեկություններ ենք տվել Ցեղասպանության մասին` լուրջ, փաստագրական տվյալներ` թվերով, տեղեկություններով եւ լուսանկարներով:

Ես, չլինելով հայ, հայկական համայնքն էի ներկայացնում: Շատ ուրախ եմ, որ այդկերպ կարողացա օգնել հայ գործընկերներիս», -ասել է Լես Տանյուկը: