2012թ-ին ԱԺ-ում «Պահնորդական գործունեության մասին» հրատապ ընդունված օրենքը ընդունելիս հաշվի չեն առել պահնորդների եւ թիկնապահական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների կարծիքը, ովքեր տասներկու տարի է` ինչ այդ ոլորտում գործում են: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսին ասաց «Մասնավոր Պահնորդական եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների» միության նախագահ Հովհանես Պետրոսյանը:

Նրա խոսքով, իրենք ոլորտում են շուրջ տասներկու տարի, սակայն միությունը ստեղծվել է օրենքի ընդունումից հետո, որ պաշտպանեն իրենց շահերը:  Հովհաննես Պետրոսյանը ասաց, որ 2009թ-ին իրենց հետ հանդիպել խոսել են, բայց օրենքը ընդունելուց առաջ, ոչ մի հանդիպում եւ քննարկում: «Ձեզանից շատերը տեղյակ չեն, թե ով է պահնորդը, քանի որ լրատվական միջոցներում ասոցացվում է ախրաննիկի հետ: Տարբեր ֆունկցիոնալ պարտավորություններ կան դրված ախրաննիկի եւ թիկնապահի վրա: Պետք չէ միացնել: Հայտարարում ենք նաեւ, որ վերջին շրջանում զինաթափվող թիկնազորները մեզ հետ կապ չունեն: Մեն թիկնազորային, թիկնապահական ծառայություններ չենք տվել: Ըստ մեզ նրանք այն մարդիկ են, ովքեր ստացել են զենք եւ գրանցվել են որպես հրաձիգ: Մեր կազմակերպություններին զենք կրելու իրավունք տրված չի եղել: Միայն օրենքի ուժը ստանալուց հետո կարող են ստանալ ծառայողական զենք»,- շեշտեց Հովհաննես Պետրոսյանը:Նա նշեց, որ իրենք աշխատում են օրենով սհամանված կարգով եւ վճարում  իրենց հարկերը: Ավելին` ոլորտում ունեն իրենց ներդրումը:

Պետրոսյանի խոսքով, ԱԺ-ում ընդունված պահնորդնեերի մասին ընդունված օրենք կան հակասահմանդրական կետեր: Հաջորդ շաբաթ ներկայացնելու են իրենց փոխությունը եւ առաջարկներ: Ինչպես նաեւ թե, որ հոդվածներն են հակասում օրենին ու սահմանդրության: Նրանք հուսով են, որ առաջարկություններից հետո ԱԺ օրենքի մեջ տեղի կունենա փոփոխություններ եւ լրացումներ, հակառակ դեպքում կազմակերպությունները եւ պահնորդները կմանան անգործ: Ներկա պահին իրենց միության կազմում 2500 պահնորդ կա, իսկ ամբողջ ոլորտում 5-6 հազար, իսկ թիկնապահները իրենց կազմակերպության հետ կապ չունեն: Ի դեպ, նրանք ուսումնասիրելով Վրաստանի եւ Ռուսաստանի պահնորդների փորձը` կարծում են, որ մեկ ամիսը բավական է Հայաստանում պահնորդներին ուսուցանելու համար եւ այդ առաջարկությունը ներկայացրել են կառավարությանը: Ըստ այդ առաջարկության` առաջին կարգ ստանալու համար պահնորդը մեկ ամսում ձեռք կբերի անվտանգության եւ պահնորդական գործունեության իմացություն: Երկորդ կարգ ստանալու համար մեկ ամսվա ընթացքում կգնա քաղաքացիական զենքի եւ հատուկ միջոցների կիրառման դասընթացների, իսկ երրորդ կարգ ստանալու համար պահնորդները հատուկ ուսուցման արդյունքում կկրեն ծառայողական զենք: «Մենք սպասում ենք կառավարության որոշմանը: Մեր նախնական տեղեկություններով փորձում են այդ ժամկետները երկարացնել չորս ամիս, իսկ ժամկետները ձգելու արդյունքում մենք լիզենզիա չենք ստնա ու գործունեություն իրականացնելու իրավունք չենք ստանա, քաանի որ հունվարի մեկից օրենքը ուժի մեջ է մտնելու»,- ավելացրեց միության նախագահը: