Վարկատուների միջազգային «եռյակը»` Եվրոպական կենտրոնական բանկը,  Միջազգային արժութային  ֆոնդը եւ Եվրամիությունը համաձայնվել են Հունաստանին  եւս երկու տարի տալ  պետական ֆինանսների կայունացման համար:

Այսպիսով, Աթենքին անհրաժեշտ է պետական բյուջեի պակասորդը կրճատել 3 տոկոսով մինչեւ 2016  թ-ը, այլ ոչ 2014-ը, ինչպես հաղորդվել էր նախկինում, փոխանցում է «Գազետա.ru»-ն:

Նաեւ որոշվել է Հունաստանին փոխանցել  31,5 միլիարդ եվրոյի հերթական վարկային տրանշը: Առանց այս փողերի հունական կառավարությունը ստիպված կլիներ  անվճարունակ  ճանաչվել  արդեն  նոյեմբերին:

 Նախկինում  վարկատուներըը հրաժարվում էին Հունաստանին տալ 31,5 միլիարդ եվրոն, քանի դեռ երկիրը չէր ընդունել  ծախսերի կրճատման եւ վարկերի բարձրացման նոր  փաթեթը: Ենթադրվում է, որ  ծախսերի կրճատումը  կկազմի մոտ 12 միլիարդ եվրո, եւս 2 միլիարդ պահանջվում է հավաքել  հարկերի  բարձրացման ճանապարհով: