Մոսկվայի արեւմուտքում գողացել են Ֆաբերժե ֆիրմայի ձու:  Ոսկերչական իրից բացի, Նեժինկսի փողոցում գտնվող մասնավոր հիվանդանոցից տարել են նաեւ կենցաղային սարքավորումներ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»,  հանցագործությունը տեղի է ունեցել  հոկտեմբերի 23-ի գիշերը:  Հանցագործները բացել են մուտքի դռան կողպեքը,  առեւանգվել են պլազմային հեռուստացույց, նոթբուք,  սրճեփ մեքենա, գումար եւ Ֆաբերժե ֆիրմայի ձու: Գողոնի արժեքը ներկայումս ճշգրտվում է:

Թանկարժեք քարերով զարդարված ոսկուց եւ արծաթից պատրաստված ձվի տեսքով ոսկերչական իրերի նշանավոր  շարքը  ստեղծվել է 1885-1917 թթ-ին  ռուս ոսկերիչ Կառլ  Ֆաբերժեի կողմից: Բացառիկ իրերը  ստեղծվել են  ռուսական կայսերական ընտանիքի համար, որոնք նվիրվել են  որպես զատկական  նվեր: Ընդունված է համարել, որ Ֆաբերժեն  եւ նրա վարպետները ստեղծել են 71 ձու, որոնցից 52-ը կայսերական է համարվում: