ԱՄՆ-ն շուտով կդառնա նավթի արդյունահանման համաշխարհային առաջատար: Ադյունահանման ծավալները  երկրում այնքան արագ են աճում, որ շուտով այն կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից:

Ինչպես հայտնում է  Associated Press-ը, միայն 2012 թվականին գերաճը կկազմի 7%: Արդյունքում արդեն 2012-ում ԱՄՆ-ում նավթարդյունահանման ծավալը կարող է աճել մինչեւ 10,9 միլիոն բարել մեկ օրում, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիայում ամեն օր արդյունահանում են 11,6 միլիոն բարել սեւ ոսկի: 

Արդեն 2013 թվականին, ըստ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների, ԱՄՆ-ու հեղուկ ածխաջրածնի եւ կենսավառելանյութի արդյունահանման  ընդհանուր ծավալը պետք է հասնի օրական 11,4 միլիոն բարելշի:  Citibank-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչեւ 2020 թվականը ամերիկյան նավթարդյունահանումը կհասցնեն մինչեւ  13-15 միլիոն բարելի՝ ԱՄՆ-ն վերածելով «նոր Մերձավոր Արեւելքի»:

Ինչպես նշում է rbc-ն, ամերիկյան նավթարդյունահանողների այս հաջողությունները կապում են նոր տեխնոլոգիաների կիրառման եւ նավթի համաշխարհային գների բարձրացման հետ: