«Ձեր ելույթը համապատասխանում է հեղափոխականությանը, սակայն հարցը բարոյական դաշտ մի տեղափոխեք»; ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց ՀՅԴ ֆրակցիայի անունից ելույթ ունեցող Արծվիկ Մինասյանին՝ նվազագույն աշխատավարձի հետ կապված:
Մինչ այդ պատգամավորը խստորեն քննադատել էր կառավարության տնտեսական քաղաքականությունը: «Ամոթ է, երբ 40 հազ. դրամ ստացող հանրային ծառայողից պահանջում ենք առաջնորդվել բարոյականության, պետականության հիմնարար սկզբունքներով, բայց պետությունը ինքը չի տալիս նվազագույն կենսապայմաններ ապահովող աշխատավարձ»,- ասաց . Մինասյանը եւ հավելեց. «Այդպիսի պետությունը բարոյական չէ»:
ՀՅԴ խմբակցությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձն ամեն տարի սահմանել պետական բյուջեի մասին օրենքին՝ կապելով դրա մեծությունը գնաճի, կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ միջին աշխատավարձի հետ:





























