Հոկտեմբերի 23-ի երեկոյան Կրկեսային արվեստի մոսկովյան կենտրոնում ելույթի ժամանակ նշանավոր մարմնամարզուհի Տատյանա Տուրը սալտո կատարելու ժամանակ վայրէջք է կատարել ուղիղ գլխի վրա:
Ժամանած բժիշկները վզի ողների կոտրված են արձանագրել եւ անմիջապես հոսպիտալացրել են Տուրին: Ներկայումս Տատյանան վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
26-ամյա Տատյանա Տուրը ծնվել է Գոմելում: Մարմնամարզությամբ նա զբաղվել է 5 տարեկանից, սպորտի վարպետ է: Տատյանան վերջերս է ամուսնացել:
Վերջին երկու շաբաթում սա արդեն երկրորդ «կրկեսային վնասվածքն է»: Հոկտեմբերի 10-ին կոլումբիացի Մարիո Սեբալոսը ընկել էր «մահվան անիվից», երբ ելույթ էր ունենում Մոսկովյան մեծ կրկեսի բեմում: Նրա վնասվածքները ծանր չէին եւ դերասանը հիվանդանոցից դուրս էր գրվել արդեն հաջորդ օրը:





























