Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի փեսան, «Մագտիկոմ» բջջային կապի վրացական ընկերության հիմնադիրներից մեկը` Գիա Ջոխտաբերիձեն վստահեցնում է, որ 66 օր բանտարկված է մնացել ոչ թե հարկերից խուսափելու համար, այլ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի անձնական հրամանով:
Ավելի վաղ «Մաեստրո» հեռուստաընկերության եթերով «Ազատ համալսարանի» հիմնադիր Կախա Բենդուկիձեն հայտնել է, որ Ջոխտաբերիձեն ձերբակալվել է հարկերից խուսափելու համար: Շեւարդնաձեի փեսան նամակ է հղել հեռուստաընկերություն, որում ասվում է, որ Բենդուկիձեի հայտարարությունը կեղծ է:
«Ոչ մի հարկ ես չեմ թաքցրել: 66 օր ես ձերբակալված եմ մնացել Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով: Ա, դուրս չի գա բանտից: Նրանք ուսումնասիրել են «Մագտիկոմի» ֆինանսական դրությունը, եւ երբ խախտումներ չեն հայտնաբերել, դատախազությունը հանել է մեղադրանքները, սակայն բանտում գպետությունն իր ձեռքն է առել «Մագտիկոմի» 20 տոկոսը, որը հետագայում ես ու իմ գործընկերները վերադարձրել ենք 15 միլիոն դոլարով: Արդյունքում մենք անօրինական կերպով վճարել ենք 30 միլիոն դոլար»,-նամակում գրել է Ջոխտաբերիձեն:
«Գրուզիա Օնլայն» գործակալությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի փեսան «Վարդերի հեղափոխությունից» անմիջապես հետո հայտնվել է նոր կառավարության ռեպրեսիայի առաջին ալիքի մեջ:





























