«Ցտեսություն» բառը նշանակում է մինչ տեսություն, արթնացնում է կարոտ եւ սեր: Այս մեկնաբանության հեղինակը ՀՀ Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն է: Այդպես նա արձագանքեց ՀՅԴ խմբակցության ադամ Արծվիկ Մինասյանի այն արտահայտությանը, թե կառավարությանը պետք է «ցտեսություն» ասել: Գ. Սահակյանը հայտարարեց, որ շատ է ուրախանում նման ցանկություններ լսելիս:

«Նորանկախ Հայաստանի առաջին տարիներին նույն ելույթներն էին տեղի ունենում. Ցույց ենք տալիս ստվերի տեղը, եւ դուք կարող եք բյուջե ունենալ: Այդպես ասացին-ասացին, հետո դարձան պաշտոնյա, հետո տեսան՝ ցանկությունն ու խոսքը այլ են, հիմնական պատասխանատվությունն ու աշխատանքը այլ են»,- ասաց Գ. Սահակյանը՝ հեգնելով ՀՅԴ կուսակցությանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի