Apple ընկերությունը պլանշետային 100 միլիոն  iPad համակարգիչ է վաճառել` շուկայում 2010թ. գարնանն առաջին մոդելի թողարկման օրից: Նման տվյալներ է բերում Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը:

Նրա խոսքով` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում Apple-ին հաջողվել է իրացնել շուրջ  10 միլիոն պլանշետային համակարգիչ:  iPad պլանշետներն Apple-ի ամենատարածված սարքերից են. iPhone սմարթֆոնների հետ դրանք ապահովում են աշխարհի ամենաթանկ ընկերության եկամտի մեծ մասը, հաղորդում է dni.ru-ն:

Բջջային տեխնիկայի այլ արտադրողներն առայժմ չեն կարողանում մրցակցել  iPad-ի հետ, որը գրավում է պլանշետային հատվածի երկու երրորդը:

Apple-ի հիմնական սպառնալիքը ոչ թանկարժեք Android-պլանշետներն են, որոնք արտադրողները շատ ցածր գնով են վաճառում: