Սեռերի իրավահավասարության վարկանիշում (The Global Gender Gap), որը կազմել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, Հայաստանն զբաղեցրել է 92-րդ տեղը: 

Զեկույցում նշվում է, որ մեկ տարում Հայաստանը 84-րդ տեղից իջել է 92-րդը, որը բացատրվում է եկամուտների նշանակալի կորստով:  Հայաստանը տարածաշրջանի 4 երկրներից մեկն է, որտեղ առողջության եւ ողջ մնալու ինդեքսը միջինից ցածր է:

Տղամարդկանց եւ կանանց միջեւ սեռերի  իրավահավասարության ինդեքսը որոշվում է հետեւյալ չափանիշներով՝ քաղաքական, տնտեսական ցուցանիշներ, կրթություն եւ առողջապահություն: 

Տարածաշրջանի երկրների շարքում լավագույն ցուցանիշներն ունի Վրաստանը, որը 85-րդ տեղում է: Ադրբեջանը 99-րդ տեղում է, Թուրքիան՝ 124-րդ, Իրանը՝ 127-րդ:

Վարկանիշում առաջին տեղն են զբաղեցրել Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան եւ Շվեդիան: