ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին սկսել է «Եկամտային հարկի մասին» եւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը: ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է եկամտահարկի դաշտ մտցնել նաեւ զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց եւ փրկարարական ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ նպատակն է ստեղծել միասնական եկամտային հարկի դաշտ: Արդյունքում՝ հարկատուները, անկախ զբաղմունքից, կունենան հավասար պարտավորություններ եկամտային դաշտում: «Որեւէ մեկի մոտ եկամուտը չի նվազի»,-հավաստիացրեց Վ. Գաբրիելյանը, քանի որ զինծառայողների աշխատավարձերը կավելացվեն այն չափով, ինչ չափով պետք է հարկեր գանձվեն: