Կուչմայի նախկին թիկնապահ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Նիկոլայ Մելնիչենկոն հոկտեմբերի 24-ին ձերբակալվել է Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում: Այս մասին հայտնել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:
Մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Նիկոլայ Մելնիչենկոյի նկատմամաբ քրեական գործը հետքննվում է «Պետական գաղտնիքի բացահատման», «Փաստաթղթերի կեղծման» եւ «Ծառայողական լիազորությունների չարաշահման» հոդվածներով, փոխանցում է «Ինտեֆաքսը»:
2001 թ-ի մարտին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նկատմամաբ առաջադրել է իշխանության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանք, ինչը հանգեցրել է 2000 թ-ին ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը: Ի հայտ է եկել աուդիո ժապավեն, որն իբր ձայնագրվել է Կուչմայի աշխատեսնյակում նախկին թիկնապահ Մելնիչենկոյի կողմից: Այս ձայնագրությունում Կուչմայի ձայնին նման ձայնը հրամայում է լրագրողի հարցերը լուծել:
Մելնիչենկոյի դեմ քրեական գործ էր հարուցվել պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով: 2011 թ-ի հոկտեմբերից Ն. Մելնիչենկոյի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված, հայտնում է ՌԲԿ-ն:
Հետագայում Ուկրաինայի Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել Մելնիչենկոյի ներկայացրած ձայնագրությունը:





























