Իտալական խոշոր քաղաքների բնակիչներին ներելի է, որ երբեմն բորբոքված են լինում: Ըստ Իտալիայի մթնոլորտային աղտոտվածության ինստիտուտի հետազոտությունների՝ 8 խոշոր քաղաքների օդում կոկաին կա:
Ինչպես հայտնում է ավստրալական «The Telegraph»-ը, 2006 թվականին կոկային եղել է Հռոմի օդում: Այժմ պարզվել է, որ կոկաին կա նաեւ Պալերմոյի, Բոլոնիայի, Ֆլորենցիայի, Թուրինի, Միլանի, Վերոնայի եւ Նեապոլի օդային տարածքում:
Մակարդակն այնքան էլ նշանակալի չէ, որպեսզի ազդի մարդու գիտակցության վրա, սակայն այդ տվյալները կարող են օգտագործվել առողջապահության ոլորտում քաղաքականություն ձեւավորելու համար: Մարիխուանայի եւ կոֆեինի մակարդակն ավելի բարձր է լինում ձմռանը: Հետազոտողները կարծում են, որ մարդիկ, հնարավոր է, զբաղվում են ինքնաբուժմամբ:




























