Դամասկոսի Դումա արվարձանում ահաբեկչական զինված խմբավորումը նոր զազրելի հանցանք է կատարել, որի զոհն են դարձել 9 տղամարդ, մեկ կին եւ 3 երեխաներ, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Զոհերի  այլանդակված դիակները հայտնաբերվել են Հաուվա մզկիթի մոտ գտնվող  Իբն Թալեբ փողոցում: Ըստ տեղեկությունների՝ հանցագործությունը կատարվել էր  «Ալ Իսլամ»  ջոկատի վերահսկման տակ գտնվող տարածքում, որը ղեկավարում է ոմն Զահրան Ալյուշ: 

Մինչդեռ գրոհայիններից ամբողջովին մաքրվել է  Հալեպ քաղաքի Խան Ասալ թաղամասը: Հոմս քաղաքի Սուք Ալ Հաշիշ թաղամասում   եւ Առ Ռասթան քաղաքում բախումներ են տեղի ունեցել ահաբեկչական խմբավորումների դեմ, որի հետեւանքով մեծ քանակությամբ գրոհայիններ են ոչնչացվել: Համա նահանգի Ջինան ավանում ոչնչացվել են  հանցախմբեր եւ նրանց պատկանող մեքենաներ ու մոտոցիկլեր:  Դարաա նահանգի  Աս Սանամեն քաղաքում հատուկ ծառայությունները ձերբակալել են  զենք եւ զինամթերք տեղափոխող մեքենա: