Պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ է կատարվում «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ պարբերաբար արգելափակվում են «Արմավիայի» չվերթները: «Այդ աննորմալ հարաբերությունները վտանգում են այս ոլորտը, որն է այստեղ կառավարության դիրքորոշումը»,- հարց ուղղեց Ա. Վարդանյանը:

Սակայն ՀՀ կառավարությունից որոշեցին խուսափել բանավոր պատասխանից՝ առաջարկելով պատգամավորին հարցը ներկայացնել գրավոր: Ա. Վարդանյանը չմերժեց հարցը գրավոր ներկայացնելու առաջարկը, թեեւ ասաց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ գրավոր:

Նշենք, որ վերջին տասնօրյակում «Զվարթնոցի» եւ «Արմավիայի» միջեւ ֆինանսական խնդիրների պատճառով «Զվարթնոցը» պարբերաբար դադարեցնում է «Արմավիայի» ինքնաթիռների սպասարկումը: