Նորզելանդական Նյու Պլիմուտում Չիկա անունով ծովախոզուկը չորանոցում անցկացրել է 4 ժամ, սակայն ողջ է մնացել:
Գազանիկը չորանոցում հայտնվել է, երբ բարձրացել է նոր լվացված սպիտակեղենի վրա, որը պատրաստվում էր չորացնել նրա տիրուհի Մերիլին Ջոնսը:
Չնայած որ չորանոցն անջատված է եղել, սպիտակեղենն այնտեղից հանել են 4 ժամ անց: Դժբախտ կրծողին հայտնաբերել է Մերիլինի եղբայրը, երբ սկսել է անկողինը կարգավորել: Այդ ամենից հետո 5 ամսական ծովախոզուկը դողում էր, սակայն միանգամայն նորմալ տեսք ուներ, հայտնում է «vesti.ru»-ն՝ վկայակոչելով նորզելանդական Stuff.co.nz-ին:
Հաղորդվում է նաեւ, որ Մերիլին Ջոնսի տանը բացի Չիկայից կան եւս 2 ծովախոզուկներ, շուն, ձկներ, գորտ:





























