Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:




























