«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը չի պատասխանել հարցին, թե ում են պաշտպանելու 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: «Պարոն Ծառուկյանը կպատասխանի բոլոր հարցերին, երբ ժամանակը գա»,-հայտարարել է նա, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ի պատասխան լրագրողների հարցի, թե ում է ինքը պաշտպանելու առաջիկա ընտրություններում:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն չստորագրեց կոալիցիոն հուշագիրը ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, հայտարարելով իրեն «այլընտրանքային ուժ»: ԲՀԿ-ի դիրքորոշումը կապված 2013-ի նախագահական ընտրությունների հետ մնում է անհայտ: Որոշները պնդում են, որ Ծառուկյանը ինքը կառաջադրվի այդ ընտրություններում, մյուսները խոսում են ԲՀԿ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի կողմնակից Վարդան Օսկանյանի առաջադրման մասին: Կա նաեւ կարծիք, որ Ծառուկյանը կաջակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:





























