Պաբլո Պիկասոյի «Կինը պատուհանի մոտ» կտավը Նյու Յորքի «Sotheby`s» աճուրդում վաճառքի կհանվի նոյեմբերի 5-ին` 15-20 մլն դոլար նախնական գնով:
«Sotheby`s»-ի իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի նույույորքյան բաժնի փոխնախագահ Դեյվիդ Գեորգիադեսը հայտնել է, որ Պիկասոյի` նման որակի գործերը հազվադեպ են հայտնվում շուկայում:
«Համոզված եմ, որ այս կտավի նկատմամբ հավաքորդների կողմից մեծ հետաքրքրություն կլինի, քանի որ 1936թ. լավագույն շրջաններից է, իսկ կտավի գույները ֆանտաստիկ են»,-պարզաբանեց նա:
Նյու Յորքում աճուրդի կահնվեն Պիկասոյի նաեւ ուրիշ աշխատանքներ, ինչպես նաեւ Սեզանի եւ Բեկոնի գլուխգործոցներից:
Նոյեմբերի 5 –ին աճուրդի կհանվեն նաեւ հույն մագնատ Գեորգ Էմբիրիկոսի հավաքածուից մի քանի կտավներ: Նրա հավաքածուից մոտ 10 արվեստի գործ (ընդհանուր`30 մլն դոլար նախնական արժեքով) «Sotheby`s»-ը վաճառքի կհանի նոյեմբերից մինչեւ 2013թ. մարտը:
Սակայն հիմնական թոփ- լոտը, փորձագետների գնահատականներով, կլինի Պիկասոյի «Կակաչներով նատյուրմորտը», որը գնահատվում է 35-50 մլն դոլար:





























