Հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանի, որի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Շքանշանը Փամուքին կհանձնի Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին:
Հիշեցնենք, որ 2005 թվականին, շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուքն ասել էր, որ 1915 թվականին թուրքներն սպանել են շուրջ 1 մլն հայերի եւ 30 հազար քրդերի:
«Թուրքիայում այս մասին ոչ ոք չի համարձակվում խոսել, բայց ես խոսում եմ»,-հայտարարել էր Օրհան Փամուքը: Դրանից հետո նրա նկատմամբ հետապնդում էր սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (թուրք ինքնությունը վիրավորելու համար):





























