Հայաստանը մտնի Միասնական մաքսային միություն, ապա կարող է ռուսական գյուղտեխնիկան էժան գներով ձեքռ բերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին ռուսաստանյան «Եվրոտեխնիկա» (Սամարայի մարզ) ընկերության ներկայացուցիչները` Երեւանում հայ-ռուսական արդյունաբերական ցուցահանդեսում:
Ընկերությունն արտադրում է հացահատկեղենի, կարտոֆիլի եւ բանջարեղենի հավաքման եւ ցանման տեխնիկա եւ արդեն արտահանում է Ղազախստան: Միասնական մաքսային միությունը թույլ կտա ապրանքն առանց ԱԱՀ-ի ներմուծել, ինչի արդյունքում Ղազախստանում ներկրված գյուղտեխնիկան կարող է ավելի էժան լինել, քան Ռուսաստանում: Հայաստանում նման արտոնությունները չէին խանգարի: Բացի այդ, դեպի նոր շուկա ուղեգրի են սպասում «Ռոսագրոլիզինգից», որի հիմնական մատակարարներն են նախատեսում դառնալ:
Հայաստանում գյուղատնետսության վիճակի հետ հյուրերը դեռ չեն հասցրել ծանոթանալ, սակայն հողն արդեն գնահատել են: Ռուսաստանի սեւահողն ավելի ծանր է հայկական հողից, ինչը նշանակում է, որ տեխնիկան ավելի հեշտ կաշխատի: Տեխնիկայի` Ղարաբաղ մատակարարելու մասին հարցը չմերժվեց: Ինչո՞ւ նման դեպքերում չապավինել Ռուսաստանից առաքումներին: Եթե փոքր տեխնիկան Հայաստան է մտնում Չինաստանից եւ Ճապոնիայից դրամաշնորհների միջոցով,ապա մեծ տեխնիկայի շուկան` ավելի քան 100 ձիաուժ, բաց է:





























