Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանում, բառի բուն իմաստով, կադրային ջարդ է սկսել: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Բացի հայեցողական պաշտոններից, աշխատանքից ազատվում են նաեւ համայնքային ծառայողները, որոնք պետք է օրենքով պաշտպանված լինեին: Իհարկե, ձեւակերպումը լինում է` սեփական դիմումի համաձայն, բայց աշխատողներին առաջարկվում է գրել այդ դիմումները: Այլ բան է, որ վերջիններս չեն էլ փորձում պայքարել եւ հոժարակամ գրում են դրանք: Արդեն ութ վարչության պետ է փոխվել: Ընդ որում` նրանց թվում եւ ԲՀԿ-ականներ են, եւ ՀՀԿ-ականներ»,- գրում է «Հրապարակը»։





























