Ռուսաստանն աշխարհում կիբերսհարձակումների ենթարկվելու  առումով առաջին տեղում է, Նովոսիբիրսկն էլ առաջատարն է ռուսական քաղաքների շարքում: Այդպիսին են B2B International-ի հետ համատեղ «Կասպերսկու լաբորատորիայի»` աշխարհի 22 երկրներում անցկացրած հետազոտության արդյունքները: Այդ մասին հայտնել է «Կասպերսկու լաբորատորիայի» վիրուսային առաջատար վերլուծաբան Դենիս Մասլեննիկովը:

Ըստ նրա տվյալների` Տաջիկստանում կիբերսպառնալիքների մակարդակը կազմում է 59%, Հայաստանում եւ Ադրբեջանում` 57% եւ 55%, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Էլեկտրոնային նամակների 72%-ը սփամ է: 2012 թվականի II քառորդում մենք հայտնաբերել ենք 125 միլիոն վտանգավոր հղումներ: Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Բելառուսը, Հնդկաստանը այն երկրներն են, որոնք մեծ  հեռանկար ունեն այս ոլորտում զարգանալու համար», - նշել է Դ. Մասլեննիկովը:

Ըստ հետազոտության` ընկերություններից 70% -ի համար ոչ բավարար պաշտպանվածությունը դարձել է  տվյալների արտահոսքի պատճառ: 43%-ի դեպքում տեղեկատվության արտահոսքի պատճառ են դարձել  վիրուսները: