Հունգարիայի սահմանի մոտ` Ուկրաինայի տարածքում, ձերբակալվել են 2 ներգաղթյալներ: Տղամարդկանց նկատել են Բերեգովո շրջանի Աստեյ գյուղի մերձակայքում:

Վերջիններս սահմանապահներին պատմել են, որ Հայաստանի քաղաքացի են: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ը, ձերբակալվածներին տեղափոխել են Մուկաչեւոյի սահմանապահական ջոկատ: