Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ Սահակյանի` ԱԺ ընտրություններից հետո Աբրահամյանը զբաղված է եղել նույն գործառույթներով, այսինքն` չի դադարել շտաբի պետ լինել»,- գրում է «Հայկական ժամանակը»։