ԱՄՆ-ի իշխանությունները դատական հայց են ներկայացրել Bank of America-ի դեմ` փոխհատուցում պահանջելով հիփոթեքային վարկերի խարդախությունների դիմաց:
Bank of America-ն մասնավոր ընկերություն է, որն ԱՄՆ-ի երկրորդ մեծ բանկն է: Բանկին է պատկանում հիփոթեքային Countrywide ընկերությունը, որը մեղադրվում է խոշորագույն հիփոթեքային Fannie Mae եւ Freddie Maс գործակալություններին հազարավոր ֆինանսական հիփոթեքային վարկերի վաճառքի մեջ, հայտնում է INFOX.ru-ն:
Ինչպես կարծում են, Countrywide-ը բազմաթիվ հիփոթեքային վարկեր է տրամադրել առանց վարկառուների վճարունակոթյան հավուր պատշաճի ստուգման, իսկ հետո Fannie Mae եւ Freddie Maс-ին նեկայացրել է կեղծ տվյալներ այդ վարկերի մասին:
Ֆինանսական ճգնաժամի ընթացքում ամերիկյան իշխանությունները Fannie եւ Freddie-ին տրամադրել են արտակարգ վարկեր, որպեսզի ընկերությունները փրկեն սնանկացումից:



























