ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 25-ին տեղական ժամանակով ժամը 16:10-ին վաղաժամկետ կքվեարկի ինքն իր օգտին Չիկագոյի ընտրատեղամասում: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Հիշեցնենք, որ  ամերիկյան նախագահի կինը` Միշել Օբաման արդեն քվեարկել է իր ամուսնու օգտին հոկտեմբերի 15-ին: Նա քվեաթերթիկն ուղարկել է փոստով:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», Բարաք Օբաման կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, ով կքվեարկի ժամանակից շուտ:

Երկրում ընտրատեղամասերը բացվել են դեռեւս մեկ ամիս առաջ:  Բազմաթիվ ամերիկացիներ արդեն իրենց ձայները տվել են դեմոկրատ Բարաք Օբամայի կամ նրա մրցակցի` հանրապետական Միթ Ռոմնիի  օգտին: Փորձագետները ենթադրում են, որ  այս տարի ԱՄՆ-ում  կարող է վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել ռեկորդային թվող ընտրողներ` մոտ 40 տոկոս: Ամերիկյան նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:

Իրենք` թեկնածուներ Ռոմնին եւ Օբաման մինչեւ  ընտրությունների օրն ընկած  ժամանակահատվածը  մեկնել են չկողմորոշված ընտրողների ձայների հետեւից` ճամփորդելով  « Տատանվող նահանգներով»:

ԻՆչպես գրում է «Կոմերսանտը», Օբամայի համար հոկտեմբերի 24-ը  դարձել է ամենալարված  օրը ողջ նախընտրական ժամանակահատվածի համար. Սպիտակ տան ղեկավարը հաղթահարել է 8500 կմ ճանապարհ` Վաշինգթոնից մինչեւ Այովա, Կոլորադո, Քալիֆորնիա, Նեւադա եւ վերջապես Ֆլորիդա հասնելու համար: Հոկտեմբերի 25-ին Օբամայի գրասենյակը նախատեսել է ճանապարհորդություն դեպի Վիրջինիա եւ Օհայո, ինչպես նաեւ կանգառ հարազատ Չիկագոյում: Կապմանիայի  խիստ օրակարգը, որը «հագեցված է » մաքսիմալ քանակությամբ հանդիպումներով, ընտրողների հետ շփում է առաջարկում անգամ օդից` նախագահական    օդանավից  հեռարձակվող շոուի ֆորմատով:

Միթ Ռոմնին նպատակ ունի այսօր Օհայոում միանգամից երեք կանգառ կատարել: Հոկտեմբերի 24-ին հանրապետական թեկնածուն հանդիպել է  Նեւադայի եւ Այովայի ընտրազանգվածի հետ, իսկ մեկ օր առաջ` Դենվերի ընտրողների հետ: