Ամերիկացի ազդեցիկ գործարար Ռաջաթ Գուպտան դատապարտվել է եւ 5 միլիոն դոլարի չափով տուգանքի է ենթարկվել գաղտնի տեղեկավության վաճառքի համար:
Սբերբանկի, Goldman Sachs բանկի եւ Procter & Gamble ընկերության տնօրենների խորհրդի նախկին անդամին ձերբակալել են անցյալ տարվա հոկտեմբերին: Քննիչների տվյալներով, նա գաղտնի տվյալներ է հայտնել իր գործընկեր, գործարար Ջառեր Ռաջարաթնամին: Նման օգնությունը թույլ է տվել ձեռնարկատիրոջը տասնյակ միլիոններ աշխատել: Ինքը` Ռաջարաթնամին արդեն կրում է իր պատժաչափի 11 –րդ տարին, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Ինչպես հաղորդում է «Վեդոմստին», հոկտեմբերի 24-ին դատավոր Ջեդ Ռեյկոֆը Գուպտայի արարքը « Goldman Sachs բանկի նկատմամբ մեջքից դանակի հարված », «նողկալի » խախտում եւ «վստահության չարաշահում » է անվանել: Արդյունքում Գուպտային դատապարտել են 10 տարվա ազատազրկման:




























