Բրազիլիայում ձերբակալել են Գերմանիայի քաղաքացի Հարթմուտ Մյուլլերին, որը հայրենիքում մեղադրվում է բազմամիլիոնանոց խարդախության մեջ:

Մյուլլերը մեղադրվում է գիտական կեղծ հետազոտությունների համար ներդրողներ ներգրավելու մեջ: Նա, մասնավորապես, առաջարկել է ներդրումներ կատարել գրավիտացիոն ալիքների մշակման նախագծի համար:

Նա գործարարներին հավաստիացրել է, որ  գրավիտացիոն ալիքներն իրեն թույլ կտան գուշակել վիճակախաղերի շահող թվերը, հայտնում է gazeta.ru-ն:

Մյուլլերը նաեւ հավատացրել է, որ նման ալիքների օգնությամբ կարելի է տեղեկատվություն փոխանցել եւ համացանցում բարելավել անվտանգության համակարգերը: Մյուլլերի դեմ հետաքննությունն սկսվելուց հետո վերջինս փախել էր Բրազիլիա: