Աֆղանական խորհրդարանն ապօրինաբար դադարեցրել է աշխատանքը հաջի պատճառով: Հարյուրից ավելի պատգամավորներ անձնական վիզաներով մեկնել են Մեքքա: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` Օրենսդիր մարմինը չի աշխատում նախորդ շաբաթվանից:

Աֆղանական խորհրդարանի երկու պալատներն էլ դադարեցրել են աշխատանքը օրենքների ընդունման համար պարտադիր որակավորում ունեցող մեծամասնության բացակայության պատճառով: Ըստ փորձագետների` նման իրավիճակը կձգվի նվազագույնը եւս մեկ շաբաթ,- գրում է utro.ru-ն:

Քաբուլում մնացած պատգամավորները քննադատում են գործընկերներին եւ առաջարկում պատժել աշխատավարձից զրկելով: Որոշ պատգամավորներ ենթադրում են, որ իրենց գործընկերները ոչ թե հաջի համար են գնացել Սաուդյան Արաբիա, որը բազմիցս կատարել են, այլ ավելի շուտ` ժամանցի եւ զբոսաշրջային նպատակներով, գրում է KM.RU-ն:

Հաջը` իսլամ դավանողների ավանդական ուխտագնացությունը դեպի սրբավայր Մեքքա, սկսվել է հոկտեմբերի 24-ին: Այս տարի կրոնական քայլերթին մասնակցում են շուրջ 2 մլն մահմեդականներ: Իդ ալ Ախդ տոնը, որը խորհրդանշում է հաջի ավարտը, կսկսվի հոկտեմբերի 26-ին եւ կձգվի եւս երեք օր: