Մոսկվայում վնասազերծվել է «Դեղին քրիզանթեմներ» բանդան: Բանդան նման անվանում է ստացել այն բանի համար, որ գողության վայրում թողել է դեղին քրիզանթեմների փունջ: Մոսկոսվյան ոստիկանությունը մինչեւ հիմա չէր բացահայտում հանցագործության այդ մանրամասը, որպեսզի բանդան ձեռք չբերեր արյունալի հռչակ, ինչին ձգտում էր:
Բանդայի մասնակիցներից մեկը Ուկրաինայի քաղաքացի է` Յակուբից ազգանվամբ, ում մոտ հայտնաբերվել է մի ողջ զինանոց: Յակուբին կալանավորվել է եւ սպասում է ձերբակալման մասին դատարանի որոշմանը:
«Դեղին քրիզանթեմներ»-ի բանդան երկու տարի շարունակ սպանություններով դաժան գողություններ են իրականացրել գրավատներում եւ խանութներում: Առաջին զոհերից է դարձել մայրաքաղաքում ծաղկի վաճառքով զբաղվող ընտանիքի անդամներ:
2012 թ-ի գարնանը Մոսկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Դեղին քրիզանթեմներ»-ի պարագլխին` Սերգեյ Բալիխինին: Նրա ծրագրած բոլոր գողություններն իրականացվել են նույն սցենարով: Նրանք իրար հետեւից մտել են խանութ, նրանցից ան ձգվում էր դեպի փունջը, հանցագործը գնդակահարում էր նրան:
Բանդայի եւս մեկ մասնակից, չսպասելով արդարադատության, ինքնասպանություն է գործել` նետվելով բնակարանի լուսամուտից: Մահացածի հարազատների խոսքով, նա չի դիմացել 8-ամյա տղայի սպանության մեղքին: Ընդհանուր առմամբ նրանք սպանել են 8 մարդ, այդ թվում մեկ երեխա:





























