Մոսկվայի կենտրոնում հարձակում է իրականացվել սրճարանի վրա: Դիմակավոր երեք անհայտ անձինք բենզին են լցրել սրճարանի տարածքում եւ այրել են անձնակազմի հետ միասին: Տուժել է 25-ամյա մատուցողուհին. նրան այրվածնքերով վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել:
Դեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի լույս գիշերը Նովոսլոբոդսկի փողոցում: Ինչպես ոստիկանությունից հայտնել են Life News-ին, դիմակավոր երեք տղամարդ ներխուժել են սրճարան, բենզինով ողողել են սրճարանի տարածքը եւ նրա աշխատակիցներին, ինչից հետո այրել են եւ թաքնվել:




























