Տնտեսության տարբեր ոլորտներում առկա է աշխատուժի պակաս, առկա է կառուցվածքային գործազրկություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրը հատկապես սուր է զգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Վերջինիս արագ զարգացմանը ներկայում խոչընդոտում է միայն կադրային ապահովվածությունը; Նույն խնդիրն է նաեւ տնտեսության այլ ոլորտներում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Լեւոն Շահբազյանը տեղեկացրեց, որ Վանաձորի «Քիմպրոմը» չի կարողանում սկսել արտադրանքի թողարկում՝ ունենալով 150 կադրի կարիք: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ Երեւանի տրանսպորտի ոլորտում ամսական 80 հազ. դրամ աշխատավարձով 300 աշխատողի կարիք ունեն: Իր կողմից Տ. Սարգսյանը հավելեց, որ մարզպետներն էլ բողոքում են, թե օրական 5-7 հազ. դրամով չեն կարողանում աշխատողներ վարձել: «Սա մեզ համար առանային լոծում պահանջող խնդիրներից է»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:

Վարչապետի տեղեկացմամբ՝ սեպտեմբերին առկա է իրական աշխատավարձի 5,3% աճ, ընդ որում՝ մասնավոր հատվածում աճն ավելի զգալի է: Սակայն եթե իրավիճակը չբարելավվի՝ Տ. Սարգսյանն ասաց, որ մասնավոր հատվածում ստիպված կլինեն աշխատողներին կրճատել՝ աշխատավարձերը բարձրացնելու նպատակով: