Ճապոնիան պաշտոնական բողոք է ներկայացրել Չինաստանին հոկտեմբերի 25-ին չինական 4 պարեկային նավերի` վիճարկելի տարածքներ մուտք գործելու համար: Ինչպես հայտնել է Ճապոնիայի առափնյա պահակախումբը, վիճելի տարածքներ են մտել նախ 3 երեք նավ, իսկ հետո նրանց է միացել նաեւ 4-րդը:
Վերջին տվյալների համաձայն` նավերը շարունակում են մնալ ջրային տարածքում` չնայած անօրինական տեղաշարժման մասին ճապոնական պահակախմբի զգուշացումներին, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով NHK հեռուստաընկերությանը:
Ճապոնիայի ԱԳՆ-ն չինական պարեկային նավերի կապակցությամբ պաշտոնական բողոք է ուղարկել Չինաստանի դեսպանատուն:
Չինական պարեկային նավերի մուտք վիճելի կղզիների տարածք տեղի էր ունեցել նաեւ հոկտեմբերի 2-ին: Այն ժամանակ Սենկակու կղզիների ջրերի էին մուտք գործել չինական պարեկային 4 նավ:
Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունները սրացել են այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու 5 կղզիներից երեքը:




























