Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների:

Արցածի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման եւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Շվեյցարիայի հետ կապերի ամրապնդումը արտաքին քաղաքական կարեւոր խնդիրներից մեկն է, եւ այստեղ արդեն իսկ նկատվում է շոշափելի տեղաշարժ:

Երկրի ղեկավարն այս համատեքստում անդրադարձել է նաեւ Սփյուռքի դերակատարությանը՝ այն համարելով տարբեր երկրների հետ փոխգործակցության զարգացման կարեւոր գործոններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, բարերար Լեւոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք: