Այսօր Իրանի ոստիկանության պետ Ահմադիմոհամադը մեղադրել է ընդդիմությանը երկրում նախագահական ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Նա ասել է, որ օրինականությունն ապահովելու գործում ոստիկանությունը գործելու է շատ խիստ: Այս մասին հողորդել է իրանական ԻՌՆԱ գործակալությունը:

«Որոշ մարդիկ, որոնց հաջողվել է ընտրությունների ժամանակ իրականացնել իրենց նպատակները, շարունակում են տարբեր միջոցներով կասկած սերմանել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք հանգեցնում են անկարգությունների»,- առանց կոնկրետ անուններ տալու ասել է Ահմադիմոհամադը:

«Մարդկանց այդ խումբը պահանջելով հետեւել օրենքին, հենց իրենք չեն հետեւում դրան»,- ընդգծել է նա: