Doing business-ում Հայաստանը հատնվել է Արեւմտյան Եվրոպայի երկրների հարեւանությամբ՝ Նիդեռլանդներից հետո եւ Բելգիայից առաջ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարի Doing business-ում առաջատար է առաջընթացի տեմպի առումով՝ միանգամից 18 կետով առաջ ենք գնացել: Դրա շնորհիվ՝ ԱՊՀ երկրներից ունենք լավագուն ցուցանիշ՝ զգալիորեն գերազանցելով երկրորդ ցուցանիշ ոնեցող Ղազախստանից (49-րդ տեղ): Տարածաշրջանում եւս առաջատարներից ենք, ընդ որում՝ միայն Հայաստանն ու Վրաստանն ունեն առաջընթաց: Համեմատության համար՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը արձանագրել են ետընթաց;

Ըստ Տ. Դավթյանի՝ Doing business-ում ուժեղ են մեր դիրքերը շինարարության թույլտվությունների, ներդրումերի պաշտպանության, սեփականության գրանցման ենթացուցիչներում:

Համեմատաբար ցածր են էլեկտրականության միացման, հարկային, մաքսային, դատական ոլորտներին վերաբերող ցուցիչներում: «Հարկային մասով էական առաջընթաց ենք գրանցել, սակայն բավականին աշխատանքներ ունենք անելու»,- ասաց Տ. Դավթյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի