ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Twitter-ում տարրական դասարանների աշակերտների հետ նրա լուսանկարն է տեղադրվել, որը «փչացրել են» հետեւի շարքում համբուրվող երեխաները: Նախագահի բլոգում այն «Օրվա լուսանկար» խորագրի ներքո է:
Օբաման Ֆլորիդայում իր նախընտրական այցի ընթացքում նախնական դպրոց այցելելու ծրագիր չուներ, գրում է Yahoo News-ը: Այնտեղ այցից հետո նախագահին խմբակային լուսանկար է մնացել, որտեղ նա ծնկանն է նստեցրել մի տղայի, միաժամանակ զրուցում է մյուսի հետ: Մնացած դպրոցականներին կանգնեցրել են հյուրի հետեւում:
Վերջին շարքում կանգնած երկու երեխաներ այցելուին ոչ մի ուշադրություն չեն դարձնում. ութամյա տղան, հենց նախագահի հետ լուսանկարվելու պահին որոշում է առաջին անգամ համբուրել հասակակցին, որը, դատելով դեմքից, այտի անմեղ համբույրից հայտնվում է հաճույքի գագաթնակեին»,- գրում է NEWSru.com-ը:
Լուսանկաում երեւում է նաեւ ուսուցչուհին, որն առաջ է ձգվել` ըստ երեւույթին երեխաներին նախագահի ներկայությամբ անհարիր վարքի համար դիտողություն անելու նպատակով:






























