Հոկտեմբերի 25-ին Հայաստանի խորհրդարանը քվեարկության ժամանակ հերթական անդամ կանգնել է տեխնիկական խնդիրների առաջ, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Քվեարկության համար պատասխանատու սարքավորումները չեն աշխատել, գրանցվել են քվեարկության ոչ իրական տվյալներ, որը ցուցադրել է ցուցատախտակը: Բացի այդ, չեն աշխատել նաեւ պատգամավորական նստատեղերի բարձրախոսները: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել կոչով հանդես գալ. «Հարգելի պատգամավորներ, ուշադրություն դարձրեք ձեր սեղմակներին»:
Դրանից հետո, տեխնիկական խնդիրը լուծվել է, խորհրդարանի խոսնակը քվեարկության ժամանակ լռություն պահպանելու համար ստիպված է եղել դիտողություն անել պատգամավորներին: «Ես ձեզ շատ եմ խնդրում, մի զրուցեք, կամ ցածր զրուցեք, ես ձեզ շատ եմ խնդրում»,-կոչ է արել Աբրահամյանը:




























