Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրամիության Նախարարների խորհրդին Ստրասբուրգում այլեւս լիագումար նստաշրջաններ չիրականացնել: Նման առաջարկի նպատակը միջոցների խնայողությունն է, ասվում է ԵԽ-ի 2013 թ-ի բյուջեի բանաձեւի մեջ:
Նշվում է, որ ամիսը մեկ պատգամավորները եւ եվրախորհրդարանի անձնակազմը մեկնում է Բրյուսելի գրասենյակ` Ստրասբուրգի արտագնա նստաշրջանին մասնակցելու համար, իսկ մամուլը հիմնականում այն անվանում է «շարժական կրկես»:
ԵԽ բոլոր նստաշրջանները բելգիական մայրաքաղաքում անցկացնելու կողմնակիցները վստահեցնում են, որ Ստրասբուրգյան ճանապարհորդությունից հրաժարումը թույլ կտա խնայել տարեկան 180 միլիոն դոլար, ինչը կազմում է ասամբլեայի տարեկան բյուջեի 20 տոկոսը:
Ինչպես պարզաբանում է «ՌԻԱ Նովոստին», Լիսաբոնյան համաձայնագրի համաձայն ԵԽ նստաշրջանների անկցակցման վայրի մասին որոշումը ընդունվում է նախարարների Խորհրդի կողմից: Ֆրանսիան եւ Գերմանիան մինչ հիմա դեմ են եղել Ստրասբուրգի դահլիճից հրաժարվելու որոշմանը, հայտնելով, որ Էլզասի մայրաքաղաքը, որպես ԵԽ նստաշարջանների անցկացման վայր, հանդիսանում է պատերազմից հետո նրանց միջեւ հաստատված խաղաղության խորհրդանիշ:





























