Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են ռուսական միջմայրցամաքային նոր բալիսստիկական հրթիռը (ՄԲՀ): Հոկտեմբերի 24-ին այն Աստրախանի Կապուստին Յար զորավարժարանից արձակել են ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, գրում է «Կոմերսանտը»:
Հրթիռը ճշգրտորեն խոցել է Ղազախստանի Սարը-Շագան զորավարժարանում տեղակայված պայմանական թիրախը:
Որոշ տվյալներով` փորձարկվել է պինդվառելիքային հրթիռ: Հայտնի է, որ տվյալ ՄԲՀ-ն ստեղծելիս առավելագույնս օգտվել են այսօր առկա տեխնոլոգիական լուծումներից, որոնք ստացվել էին հինգերորդ սերնդի հրթիռային համալիրներ մշակելիս:
Հիշեցնենք, սեպտեմբերին նոր ՄԲՀ-ի փորձարկումը ձախողվել էր: Պլեսեցկի կայանից արձակված հրթիռն ընկել էր մեկնարկային կետից 10 կմ հեռու: Բախտի բերմամբ զոհեր չէին եղել:




























