Նիդեռլանդների արդարադատության նախարարը կուսումնասիրի սահմանադրության մեջ շտկումների հնարավորությունը, որի համաձայն այս երկրի երեխաները կկարողանան ունենալ երկուսից ավելի ծնող: Նման փոփոխությունները նախաձեռնել են հոլանդական` միանգամից մի քանի կուսակցություններ: Իշխանությունները նպատակ ունեն դիտարկել մեկ երեխայի նկատմամբ երեք կամ ավելի մարդկանց խնամակալ նշանակելու հնարավորությունը: Այսպիսով, երկրում կարող է օրենսդրորեն ամրագրվել համատեղ ծնողական իրավունքները ինչպես միասեռ ամուսնությունների, այնպես էլ կենսաբանական ծնողների կամ երեխայի ծնողների դեպքում:

Ծնողական իրավունք կկարողանան ստանալ նաեւ սերմնահեղուկի դոնորը, ով կցանկանա կապ ունենալ իր երեխայի հետ:

«Կանաչների» կուսակցության ներկայացուցիչը՝ լրագրողներին բացատրելով գաղափարը, այսպիսի օրինակ է բերել. հնարավոր է, որ երեխան, որին դաստիարակում են միասեռ ծնողները, կցանկանա հավասարաչափ շփվել նաեւ իր կենսաբանական հայրիկի եւ մայրիկի հետ: Ինչու նրան զրկել այդ հնարավորությունից: Ներկայումս Հոլանդիայում սերմնահեղուկի դոնորները կամ կենսաբանական ծնողները, որոնց երեխաները որդեգրվել են այլ ընտանիքների կողմից, իրավունք չունեն մասնակցել երեխաների կյանքին, փոխանցում է «Վեստի. ru»:

Հիշեցնենք, որ հենց Նիդերլանդներն է դարձել աշխարհում առաջին երկիրը, որը թույլատրել է նույնասեռ ամուսնությունները: Դա տեղի է ունեցել 2001 թ-ին: Ներկայումս երկրում կան ավելի քան 25 հազար երեխա, որոնց դաստիարակում են նմանատիպ զույգեր: