Համբուրգում Femen շարժման մասնակիցները IKEA կազմակերպության շովինիստական քաղաքականության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել: IKEA-ին ուղղված կանանց բողոքը պայմանավորված էր նրանով, որ ամսագրում տեղ չէին գտել կանանց ու աղջիկների Սաուդյան Արաբիայի համար նախատեսված լուսանկարները:
FEMEN շարժման ներկայացուցիները համոզված են, որ այս ամենը ոչ թե մշակութային հաշտեցման, այլ կոնցեռնի սեփականատերերի վերաբերմունքն է բոլոր կանանց հանդեպ:
«Մենք գոյություն ունենք, մեզ չեք ջնջի» ,- հայտնել են ֆեմինիստուհիները: Բացի այդ, նրանք կոչ են արել ուշադրություն դարձնել մահմեդական աշխարհում առկա կանանց խնդիրներին, եւ հանուն արդարության բոյկոտել IKEA-ի արտադրանքը, հաղորդում է Utro.ru-ն:
«IKEA ընկերությունն ընդառաջել է սաուդյան վահաբական վարչակարգին»,- աղջիկների հայտարարությունը մեջբերել է Novostimira.com-ը: Աղջիկների կարծիքով` շվեդական կազմակերպությունը, կատարելով այդպիսի քայլ, փաստորեն նավթից ստացվող եկամուտները վեր է դասել իրավահավասարության ու ազատության սկզբունքներից:
Հիշեցնենք, որ IKEA-ն իր` Սաուդյան Արաբիայի համար նախատեսված կատալոգում չէր հրապարակել կանանց լուսանկարները: Բացի այդ, Սաուդյան Արաբիայի կատալոգի տարբերակում հանվել էր կանանց նկարները, ովքեր մասնակցել էին PS տնային կահույքի դիզայնի աշխատանքներին:






























