Ռուսաստանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` Փարիզում կայանալիք հանդիպումը: Այս մասին 1news.az-ին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Նրա խոսքով,  բանակցություններին այլընտրանք չկա, եւ ԵԱՀԿ  Մինսկի Խմբի համանախագահող երկրներից մեկը հանդիսացող Ռուսաստանը ողջունում է  Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նա նաեւ նշել է, որ տվյալ հանդիպման անցկացումը  ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների նախաձեռնությունն է:

«Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջեւ հանդիպումը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ: Եվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներից մեկը  հանդիսացող  Ռուսաստանը նույնպես ակտիվորեն մասնակցել է կայանալիք հանդիպման կազմակերպմանը»,-ընդգծել է Դորոխինը: