Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ Ն ղեկավարների հանդիպումից չարժե շատ բան սպասել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` կանխատեսելով շաբաթ օրը կայանալիք Նալբանդյան- Մամեդյարով հանդիպման արդյունքները:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները կարեւորում են այդ հանդիպումը, որպեսզի Ռամիլ Սաֆարովի հետ կատարվածից հետո ձեւական իմաստով կարգավորման գործընթացը սառեցված չլինի: «Կարծում եմ, որ այս հանդիպումը պարզապես ընթացակարգային կլինի, որի ընթացքում համանախագահները ֆորմալ առումով կվերսկսեն բանակցային գործընթացը: Եվ կհաղթահարվի Սաֆարովի պատմությունից հետո ստեղծված անորոշությունը»,-նշել է քաղաքագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում:





























